Ոչ ոք չպետք է համարձակվի իրականացնել հեղափոխության վեցերորդ փորձը Վրաստանում․ Կոբախիձե


00:28 , 7 հոկտեմբեր, 2025

«Հեղափոխություն իրականացնելու հինգերորդ փորձը տեղի ունեցավ Վրաստանում, այդ գործողությունները աջակցվում էին դրսից», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին․

«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ ոչ ոք չհամարձակվի իրականացնել վեցերորդ փորձը, և դրա համար կձեռնարկվեն բոլոր միջոցները։

Եվրոպական բյուրոկրատիան ուղղակիորեն կապված է Վրաստանի դեմ հակապետական գործողությունների հետ», – նշել է Կոբախիձեն։