Ո՞ւմ է պետք Ժաննայեցն վերանորոգված դպրոցը կամ մանկապարտեզը, եթե մատաղ սենդին մատուցվող կրթական ծրագրերը ներծծված են ապազգային շնչով


15:43 , 4 հոկտեմբեր, 2025
ՔՊ-ական Գաբրիելյան Սիսակը, գովազդելով Հ1-ի Պետիկի կուռնոս կնոջը, ափալ-թափալ տեղեկացրել է, որ հաջորդ տարվա բյուջեով ԿԳՄՍՆ-ին հատկացնելու են 1.1 մլրդ դոլար փող: «1 տարում մենք նախարարությանը հատկացնում ենք ավելի շատ գումար, քան մեզ նախորդած որոշ կառավարություններ հատկացրել են, օրինակ, 5 տարում։ 450 միլիարդ դրամ հաջորդ տարի ուղղվելու է մեր կրթությանը, մեր գիտությանը, մեր մշակույթին և մեր սպորտին։ Էս ոլորտում կատարված ծախսերը թերևս ամենատեսանելին են՝ Տավուշի Կիրանցից մինչև Սյունիքի Մեղրի»,-բլբլացել է Սիսակը՝ դիմելով իր լսարանին:

Դա՞ է պատճառը, որ Ժաննայի փողն ավելացնում են: Ավելացնում են, որ ժողովրդի վրա տպավորություն թողեն, որ համայնքներում բնակվողներին «արած-դրածը» մատնացույց անեն ու համոզեն,որ ճիշտը ՔՊ-ին ընտրելն է:

Բայց ո՞ւմ է պետք վերանոոգված դպրոցը կամ մանկապարտեզը, եթե մատաղ սենդին մատուցվող կրթական ծրագրերը ներծծված են ապազգային շնչով, եթե նույնիսկ Մաշտոցի մասին ինֆորմացիան է երեխաներից թաքցվում: Խնդիրը ոչ թե փողն է, այլ այն, թե ինչ է այդ փողով արվում: Ժաննային փողը պետք է ՀՀ կրթօջախները պղծելու, ազգայինը վերացնելու ու թուքերին դուրեկան դասագրքեր գրելու համար: Հանուն դրա ոչ թե 1.1, այլ 11 մլրդ դոլար էլ Նիկոլը կդնի ու մինչև վերջին լուման կծախսի. փողն Էրդողանի համար պրոբլե՞մ է. ինչքան պետք է՝ կտա: