09:39 , 4 հոկտեմբեր, 2025Շաբաթ օրը Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող վեց անձանց, հայտնում է Mehr-ը։
Նշվում է, որ մահապատիժը կատարվել է Խուզեսթան նահանգում։
«Ահաբեկիչները խոստովանել են իրենց պատասխանատվությունը բռնության մի քանի ակտերի, այդ թվում՝ անվտանգության չորս աշխատակիցների սպանության և Խորամշահրում ռումբի պայթյունի համար»,— նշվում է իրանական լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։
Ավելի մանրամասն տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։