Արաքս գետի պատնեշի հետքերով. ՀՀ-ն պարտավոր չէ, բայց քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ


10:52 , 4 հոկտեմբեր, 2025

Armeniasputnik.am-ը գրում է․

Արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակի կառուցումը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, թեև պայմանագրային նման պարտավորություն չկա։  Այս մասին գրում է Sputnik Արմենիան։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեռ հունիսին Sputnik Արմենիայի հերթական հարցմանը պատասխանել էր, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։

Մենք այսօրինակ պատասխաններ էինք ստացել նաև ավելի վաղ։

Ընդ որում` ամբարտակը պետք է կառուցվի ոչ թե Արաքսի վրա, այլ փաստացի գետի ափին։

Այս կապակցությամբ մենք նոր հարցում էինք ուղարկել նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Անկարայի հետ համաձայնեցումը շարունակվում է, երբ է սկսվելու շինարարությունը, և, ամենակարևորը, թե որ համաձայնագրի (և կետի) հիման վրա է Հայաստանը համաձայնեցնում իր տարածքում ամբարտակի կառուցումը Թուրքիայի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: