Անդոնը մոռացել է Նիկոլի արժեքավոր ինքնախոստովանությունը


15:50 , 3 հոկտեմբեր, 2025
Խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացության և դրա՝ ԱԺ օրակարգում չներառվելու մասին՝ Անդոնը պատասխանել է հարցին՝ 44-օրյա պատերազմում կա՞ Նիկոլի մեղավորության բաժինը՝ ասելով. «Իմն էլ կա, քոնն էլ կա, բոլորինս էլ կա, հետո՞: Ինչի՞... Փաշինյանը չի ասում, որ ամեն ինչի մեղավորը ես եմ, ես չեմ ասում, որ ես էլ եմ մեղավոր, իսկ նախկինները մեղավո՞ր են: Հիմա ես չեմ խոսում նախկինների մեղքերի մասին, մենակ կասեմ՝ «բանկա-բութուլկեքը» այսօր փոխված են ամրոցներով, թող հասկացողը հասկանա՝ ինչի մասին է խոսքը: Էլ չեմ ասում՝ ժամանակին մի հատ մեխ չէինք արտադրում, այսօր մեր ռազմաարդյունաբերության վիճակը ինչպիսի՞ն է»:

Անդոնը ՔՊ-ի պատասխանատվությունը դրել է բոլորի վրա, որպեսզի կոնկրետ պատասխանատվությունն անհետանա։ Իրականում պատերազմում պարտության պատասխանատվությունը չի կարող հավասարապես բաշխվել հասարակ քաղաքացու, ընդդիմադիր գործչի և երկրի ղեկավարի միջև. պետության ղեկավարն ունի որոշումների կայացման մենաշնորհ և պատասխանատվության հիմնական բեռը, ինչի մասին, ի դեպ, խոստովանել էր նաև Նիկոլը:Անդոնի մոտեցումը վտանգավոր է, քանի որ հասարակական գիտակցության մեջ ստեղծում է «բոլորը մեղավոր են, հետևաբար՝ ոչ ոք մեղավոր չէ» տրամաբանություն։ Միաժամանակ նա փորձել է ցույց տալ, թե իբր ոչ միայն Նիկոլը, այլև նախկիններն ունեն մեծ մեղավորություն, ինչը մանիպուլյացիա է, քանի որ խուսափում է հստակ գնահատական տալուց՝ արդյոք ՔՊ-ական իշխանությունը ճի՞շտ էր վարում պատերազմը, արդյոք հնարավոր չէ՞ր այլ ելք՝ մոռանալով Նիկոլի ինքնախոստովանական հայտարարւոթյուններն այն մասին, որ պատերազմ կարղ էր և չլինել:

Այնպես որ՝ Անդոնն ուշացել է. Նիկոլն ինքն է խստովանել, որ ոչինչ չի արել պատերազմ թույլ չտալու կամ պարտությունից խուսափելու համար, քանի որՀայաստանը պետք էր կտրել երրորդ երկրի ազդեցությունից, որը Ռուսաստանն է: