ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները հետախուզական տեղեկատվություն են հավաքում և փոխանցում ուկրաինական ուժերին. Պեսկով


17:45 , 2 հոկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները հետախուզական տեղեկատվություն են հավաքում և փոխանցում ուկրաինական ուժերին, և Ռուսաստանում այդ մասին վաղուց գիտեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է rbc.ru-ն:

«Այն, որ հետախուզական տվյալների փոխանակումը տեղի է ունենում, ոչ թե փոխանակում, այլ մատակարարում, և ներգրավված են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի բոլոր ենթակառուցվածքները՝ հետախուզական տվյալները հավաքելու և ուկրաինական կողմին փոխանցելու համար, դա ակնհայտ է»,-ասել Է Պեսկովը լրագրողներին:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ է փոխանցում մշտական ռեժիմով՝ առցանց ռեժիմով։ Սա նորություն չէ»,-շարունակել է նա։