ՔՊ-ական Գրիգորյան Նարեկն ԱԺ ամբիոնից անիծել է
14:40 , 2 հոկտեմբեր, 2025
ՔՊ-ական եսիմ ինչ Գրիգրոյան Նարեկը ԱԺ ամբիոնը դարձրել է անեծք ու բանադրանք հչեցնելու տեղ. հայտարարել է հետևյալը. «Ով ինչ ցանկանում է հայ ժողովրդին ու Հայաստանին, թող երեկոյան գնա, իր տանը տեսնի. լավ բան է ցանկանում, թող լավը տեսնի, վատ բան, թող տեսնի վատը»:
Այս տաօրինակ արարածը, որ առավելապես հայտնի է դարձել իր ուռած գլխով, ԱԺ ամբիոնը փաստացի դարձրել է «բիսետկայի» մակարդակի ինչ-որ բան՝ չիմանալով, թե է՛լ ինչպես կարելի է Նիկոլին «ոռ մտնել»: Այս անբարեհույս երևույթի՝ ԱԺ-ում գտնվելն ինքնին վկայում է այն քաղաքական մշակույթի խորքային ճգնաժամի մասին, որ շարունակում է գեներացնել «Քաղաքացիական պայմանագիրը». ԱԺ-ն դարձրել են ոչ թե ծրագրային դրույթներ, փաստարկված քննադատություն կամ պետական տեսլական ներկայացնելու հարթակ, այլ ընդդիմությանն անիծելու, պիտակավորելու և անձնական վիրավորանքներ հասցնելու վայր։ Սրա պատճառն այն է, որ ՔՊ-ն չունի ասելիք իր ընտրողին, չունի ոչ մի նորմալ հակափատարկ, չունի քաղաքական կապիտալ:
Իհարկե, կարելի է Գրիգորյան Նարեկին քաղաքականապես թաղել, անվերջ քննադատել ու պիտակավորել, բայց բուն խնդիրը Նիկոլն է, իսկ նարեկները միայն տհաճ հետևանքն են այն գործունեության, որի հիմնական նպատակ է հռչակվել 3-րդ հանրապետության ոչնչացումը: