16:12 , 1 հոկտեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Ես այստեղ ավելի տակտիկական հարց եմ տեսնում, չեմ կարծում, որ միջնորդություն անելիս ակնկալիք են ունեցել, որ այն բավարարվելու է կամ բավարարված միջնորդության հիման վրա փաստացի հարցաքննություն է իրականացվելու,Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկմանն ասաց Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանը միջնորդել էին Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին որպես վկաներ հարցաքննել, ի՞նչ մեսիջ էին պարունակում այդ միջնորդությունները։
Ըստ նրա, այդ միջնորդություններն ավելի շատ հռետորական բնույթ ունեին. «Նշված անձինք մեղադրում են այնպիսի օրինական գործողությունների համար, որոնք կապված են եղել ԼՂՀ-ում պաշտոն զբաղեցնելու և պաշտոնի ուժով գործողություններ իրականացնելու հետ։ Ինքնուրույն, այլ արարքներ նշված անձանց չեն վերագրում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: