Քաղաքապետարանն ապամոնտաժում է Գնունու շուկայի տաղավարները


11:17 , 1 հոկտեմբեր, 2025

Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են ապամոնտաժել Գնունու շինանյութի շուկայի տաղավարները։

Լրագրողների հետ զրույցում աշխատակիցներն ասել են, թե կրպակները, որոնցում իրենց գործունեություն են իրականացրել, տարիներ շարունակ տրված են եղել վարձակալությամբ։

Նրանք նաև նշել են, թե իրենց կարճ ժամանակ է տրվել կրպակներում եղած ապրանքները տեղափոխելու համար։