Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը». «Ժողովուրդ»


10:12 , 1 հոկտեմբեր, 2025

Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թեպետ պնդում է, որ իր ունեցվածքի զգալի մասը ունեցել է մինչեւ հեղափոխությունը, նրա հայտարարագիրը, սակայն, հակառակն է փաստում։ Ապացույցներից մեկը Տիգրան Ավինյանի 66-ամյա հոր՝ Արմեն Ավինյանի կողմից Սեւանա լճի ափին կառուցվող առանձնատան հանգամանքն է։

«Հետքը» գրել էր, որ Տիգրան Ավինյանի հայրը Սեւանում առանձնատուն է կառուցում:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն է արձանագրել, Ավինյանների առանձնատան համար այս օրերին հատուկ ճանապարհ է կառուցվում հայկական տուֆից։

Հայաստանում ամենալավ տուֆը, որը կարող է օգտագործվել ճանապարհաշինարարության համար, բավականին թանկ արժե՝ 500-ից 600 դրամ։

 

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ գյուղի վարչական ղեկավար Նաիրի Պողոսյանի հետ հասկանալու համար՝ արդյոք Երեւանի քաղաքապետի հոր շքեղ առանձնատուն տանող ավտոճանապարհը նորոգվում է համայնքայի՞ն բյուջեով, թե՞ անձնական միջոցներով:

Վարչական շրջանի ղեկավարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, թե համայնքը ո՛չ նյութականապես, ո՛չ ֆինանսապես չի աջակցում տան ճանապարհի կառուցմանը:

«Բնակիչը իր միջոցներով է արել, բայց մենք փորձել ենք այնպես անել, որ ասֆալտի փոխարեն սալարկվի, ու հետագայում էլ, թեկուզ համայնքի կամ սեփական միջոցներով, եթե հնարավորություն լինի ….։ Որովհետեւ դա նոր թաղամաս է դառնում, բազմաթիվ քաղաքացիներ էնտեղ տնամերձ հողակտորներ ունեն։ Եվ գյուղի գրավչությունն է դրանով բարձրանում, տուրիստական գրավչությունը։ Փոքրիկ կտոր է, բայց մեծ ճանապարհի շինարարության մի փոքրիկ հատվածի նորոգում է ընդամենը»,- տեղեկացրեց Պողոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: