Դալարիկ գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ մի քանի տոննա անասնակերում և գոմում առաջացած կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից


22:21 , 30 սեպտեմբեր, 2025
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում․ ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի տներից մեկի անասնագոմում և բակում եղած անասնակերում հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ժամանել են Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։

Կրակի դեմ հրշեջների հետ պայքարում են նաև գյուղացիները։

Այս պահին կրակը ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, և հրշեջներն ու գյուղացիները պայքարում են կրակի տարածման դեմ։

Կրակի դեմ մեծ դժվարությամբ են աշխատում, քանի որ քամին իր «սև գործն» է անում։

Համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք անասնագոմում կենդանիներ կան, թե ոչ և աշխատանքներ են տանում նաև անասնագոմի և այրվող անասնակերի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։