Գարիկ Մարտիրոսյանն ու Արամեն իրենց կանանց հետ այցելել են Գառնի


20:02 , 30 սեպտեմբեր, 2025

Ռուսաստանաբնակ հայ շոումեն, սցենարիստ, հաղորդավար, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան ինստագրամյան իր էջում Հայսատանից նոր լուսանկարներ է հրապարակել է: Զույգը երգիչ Արամեի և նրա կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ այցելել է Գառնի:

«Հայաստանում գործը հաճույքի հետ համատեղելը նշանակում է այցելել Գառնու տաճար՝ Անդրկովկասի հին ճարտարապետության գլուխգործոց»,- լուսանկարներին կից գրել է Ժաննան: