11:26 , 30 սեպտեմբեր, 2025Armenpress.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պատրաստվում է պաշտոնաթող լինել մինչև տարեվերջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Times of Israel-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։
Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ այն բանի ֆոնին, որ, հավանաբար, Գազայի պատերազմում բեկումը մոտ է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան պլանը, և միջնորդները սպասում են ՀԱՄԱՍ-ի պատասխանին։