Որդնած սուջուխ՝ «Yerevan City»-ի մասնաճյուղում


19:10 , 29 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

Ֆեյսբուքյան օգտատեր Լիդա Հայրապետյանը «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում խնդիր է բարձրացրել: Օգատերը «Yerevan City»-ի Օհանովի մասնաճյուղից գնել է սուջուխ, որը թեև ժամկետի մեջ է եղել, սկայն կտրելու պահին որդեր են շարժվել:

ՍԱՏՄ-ից Tert.am-ին  հայտնեցին, որ տեղյակ են խնդրից:

«Նույն օրն ընթացք է տրվել հարցին, և արդյունքների մասին քաղաքացին կտեղեկացվի»,- փոխանցեցին ՍԱՏՄ-ից: