09:12 , 29 սեպտեմբեր, 2025Hetq.am-ը գրում է.
Դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավարի ու նրա ընկերոջ՝ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գևորգ Հարությունյանին։ Քննչական կոմիտեի քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։ Գրում է Հետքը։
Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Իր տան մոտ սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը։ Մեկ անձ ստացել էր հրազենային վիրավորում։
Սեպտեմբերի 28-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պարզվել է առերևույթ սպանություն կատարած՝ խմբի անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: