Գործընկերներիս հետ սկսում ենք Հայաստանում աշխատող, բարիք ստեղծող գործարարների հետ հանդիպումների շարք. Դավիթ Խուդաթյան (Video)


13:27 , 28 սեպտեմբեր, 2025

Գործընկերներիս հետ սկսում ենք Հայաստանում աշխատող, բարիք ստեղծող գործարարների հետ հանդիպումների շարք՝ բիզնես-նախաճաշի ֆորմատով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Առաջինը Վաղարշապատ համայնքում էր»,- գրել է նա:

Հանդիպմանը, ի թիվս այլ հյուրերի, մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։