16:26 , 27 սեպտեմբեր, 2025Hraparak.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ի՝ Ադրբեջանում Հիշատակի օրվա կապակցությամբ իր սոցիալական ցանցի էջում գրառում է կատարել։
«Մեր բարեկամ, եղբայր և սիրելի Ադրբեջանի հիշատակի օրը ես հարգանքի տուրք եմ մատուցում մեր նահատակների հիշատակին, ովքեր հերոսաբար ազատագրել են Ղարաբաղը և Ադրբեջանի օկուպացված հողերը, և իմ հարգանքն եմ հայտնում մեր վետերաններին։
Ղարաբաղը հավերժ Ադրբեջան է», - ասվում է հաղորդագրության մեջ։