Խաչատուրյանը Նյու Յորքում այցելել է հայկական եկեղեցի


19:34 , 26 սեպտեմբեր, 2025
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցի։

Նախագահը ծանոթացել է եկեղեցու հիմնադրման և գործունեության պատմությանը, ապա զրուցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։