ՔՊ-ական բառիգը Նիկոլից փիղ է սարքում


14:51 , 26 սեպտեմբեր, 2025
ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը հայտարարել է, թե եթե նախկին նախագահները գան Նիկոլի հետ քաղաքական բանավեճի, ապա քաղաքական իմաստով երբեք տաղավարից դուրս չեն ելնի. Նիկոլը նրանց կջախջախի: Իբր Նիկոլն այնպիսի անխոցելի մեկն է, որ ոչ ոք չի համաձարկվում «նետած ձեռնոցը վերցնել» ու ի տես բոլորի հակաճառել:

Համաձայնեք, որ բառիգի այս պնդումն ավելի շատ հիշեցնում է քարոզչական լոզունգ, քան փաստարկված քաղաքական գնահատական։ Եթե Նիկոլն իսկապես անխոցելի բանավիճող է, ապա ինչո՞ւ են նրա հայտարարությունները մեկը մյուսից խոցելի, հակասակակն ու զազրելի: Խոսքը, օրինակ, ԱԺ ամբիոնից պարբերաբար արվող հայտարարություների մասին է: Նիկոլի միակ զենքը քաղաքական մանիպուլյացիան է, իսկ նրա մոլուցքը՝ իբր բաց բանավեճի մեջ մտնելու նախագահների հետ, իրականում կեղծիք է. սրա իրական նպատակը նախագահներին սեփական մակարդակի իջեցնելն է, ինչը թակարդ է:

Օբյեկտիվորեն Նիկոլը չի կարող հավակնել որևիցե դեբատում հաղթանակի դափնիներւ՝ նկատի ունենալով հատկապես վերջին տարիների այն տիտանական կորուստները, որոնք կրել է հայ ժողովուդրը ՔՊ-ի պատճառով. ի՞նչ է ասելու: Այնպես որ՝ սույն բառիգի թեզերը ավելի շատ ծառայում են Նիկոլին ֆետիշացնելուն, անպարտելի լիդերի կերպար նրանից ստանալուն, ինչն ուղղակի ծիծաղելի է. գուցե նախ Իլհամի առա՞ջ դադարեր կզել…