Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա


17:46 , 25 սեպտեմբեր, 2025
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Մետաքս թաղամասում՝ «Մետաքս Գոլդ»-ի դիմաց, բախվել են «Mustang», «BMW», «Opel», և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: 
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները: 
Ըստ նախնական տեղեկությունների՝  վթարի մեղավորը եղել է «Mustang»-ը: