Ուկրաինան և Սիրիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները


11:19 , 25 սեպտեմբեր, 2025

Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Ուկրաինան և Սիրիան ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին կոմյունիկե, այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ուկրաինան և Սիրիան ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համատեղ կոմյունիկե», - գրել է Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները, երկու երկրների առջև ծառացած անվտանգության սպառնալիքները և դրանց հակազդելու կարևորությունը։

Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2022 թվականին։