Ուրախ ենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր ձեռնարկեցին դեպի կայուն խաղաղություն․ Էրդողան


21:36 , 23 սեպտեմբեր, 2025

Ուրախ ենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր ձեռնարկեցին դեպի կայուն խաղաղություն, հայտարարել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ:

«Շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Թրամփին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործընթացում»,- հայտարարել է Էրդողանը։

Նա իր ելույթում նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ նախատեսվածի։