Սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն լսումներ


16:10 , 23 սեպտեմբեր, 2025

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական էջից:

Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության  նախագիծը: