ԱԿԲԱ բանկի տերմինալից քաղաքացին կանխիկացրել է 15,000 դրամ, սակայն նամակով տեղեկացվել է, որ կանխիկացվել է 75,000 դրամ․ քաղաքացին ահազանգում է


11:26 , 23 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Ֆեյսբուքյան օգտատերից Տոմա Աղաբաբյանն ահազանգում է, որ մայրն այսօր ԱԿԲԱ բանկի տերմինալից կանխիկացում է արել 15.000 դրամ, սակայն դուրս գալիս, նամակ է ստացել, որ կանխիկացվել է 75.000 դրամ:

Քաղաքացին դիմել է բանկ, սկզբում ասել են, որ 1 ամսվա մեջ հարցին լուծում կտան, բայց մի փոքր խիստ խոսելուց հետո ասել են՝ կփորձեն վաղը:

«Տեսնենք, վաղը կերևա: Հիմա ի՞նչ. ես եմ, 5000 եմ հանում, բայց իրականում այլ գումա՞ր է կանխիկացվում»,-գրել է Տոմա Աղաբաբյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: