Քըլըչը, ըստ երևութին, Նիկոլի դեմը դրել է
13:29 , 22 սեպտեմբեր, 2025
Ասուլիսում Նիկոլը հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ է Իտալիայի ֆուտբոլային թիմերի անվանումները «Միլան», «Ռոմա», անգլիակակն թիմի անունն ինչո՞ւ է «Լիվերպուլ», իսպանականինը՝ «Բարսելոնա», իսկ Հայաստանի ֆուտբոլային թիմերի անվանումների 90%-ի դեպքում հայաստանյան տեղանուններ չեն օգտագործվում: «Չի՞ կարող Հայաստանում թիմի անունը լիել «Հրազդան», չի՞ կարող թիմի անունը լինել «Իջևան», ինչի՞ կարա լինի «Միլան» և ինչի՞ չի կարող լինել «Հրազդան»…»,-հարց է բարձրացրել Նիկոլն ու բողոքել նաև սուպերմարկետների անվանումներից՝ «Վան», «Ալաշկերտ», «Ադանա»:
Նիկոլին վտանգավոր են թվում անգամ խանութների ու ֆուտբոլային թիմերի անվանումները. նա այդտեղ տեսնում է հայկական պահանջատիրություն: Քըլըչը, ըստ երևութին, «Լամա Ռուբոյի» դեմը դրել է՝ եթե ուզում եք բացենք սահմանը, ինչ ունեք-չունեք անվանափոխեք: Այնպես որ՝ շատ շուտով Հայաստանում սուպերմարկետների անվանումների հատուկ ցանկ է պետությունը կազմելու ու ստիպելու է տնտեսվարողներին ընտրել անվանումները հենց այդ ցանկից, իսկ ով որ հրաժարվի ենթարկվել, խանութներն Աննան ձեռքներից խլելու է ու «88» կանվանի:
Ինչ վեաբերում է եվրոպական ֆուտբոլային ակումբներին, ապա Նիկոլն այստեղ մի շատ կարևոր բան մոռացել է նկատի առնել՝ ո՛չ իտալացները, ո՛չ անգլիացիներն ու իսպանացիները ցեղասպանության չեն ենթարկվել ու իրենց բնօրրանից բռնի ուժով դուրս չեն դրվել: Իսկ հայերի հետ դա տեղի է ունեցել: Նիկոլն ուզում է լեգիտիմացնել Ցեղասպանությունն ու ստիպել հայությանն այն մոռացության մատնել: Ստիպում է, որ ինքը շարունակի մնալ իշխանության. այն կորցնելու դեպքում կյանքի երաշխւք չունի: