Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել. հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ


22:25 , 20 սեպտեմբեր, 2025
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանի Հասրաթյան փողոցում։
ՆԳՆ–ից հայտնել են, որ ահազանգ է ստացվել, որ կրակոցի ձայներ են լսվել։ Այս պահի դրությամբ տուժածների վերաբերյալ ահազանգեր չկան։

ՆԳՆ ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն պարզել են միջադեպի մասնակիցների շրջանակը։

Ձեռնարկում են համապաստխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ըստ Գագիկ Շամշյանի, կրակոցները հնչել են Հասրաթյան փողոց 4 շենքի բակում։ Իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։