Չորրորդ Հանրապետությունը գոյություն ունի արդեն 7 տարի, և այն մեզ բերել է միայն պարտություն, Արցախի nչնչացում, մարդկային և տարածքային կորուստներ, նվաստացում․ Լևոն Զուրաբյան


16:12 , 20 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Հռչակելով «Չորրորդ Հանրապետությունը»` Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կատարում է տգիտության և դատարկախոսության անհեթեթ մի քայլ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Ընդհանրապես, պատմական հանրապետությունները թվարկելու ավադույթը դրել են ֆրանսիացիները, առանձնացնելով Ֆրանսիայի պատմության մեջ հանրապետական (ոչ միապետական) կառավարման հետևյալ ժամանակաշրջանները.

1. Առաջին Հանրապետություն (1792-1804), որը ծնվեց Ֆրանսիական Մեծ հեղափոխության արդյունքում և վախճանվեց, երբ Նապոլեոնը հռչակեց Առաջին Կայսրությունը:

2. Երկրորդ Հանրապետությունը (1848-1952), որը ծնվեց միապետության դեմ հեղափոխությունից հետո և վախճանվեց, երբ Նապոլեոնի զարմիկը` Լուին հռչակեց Երկրորդ Կայսրությունը:

3. Երրորդ Հանրապետությունը (1870-1940), որը ստեղծվեց, երբ Լուի Նապոլեոնի կայսրությունն ընկավ Պրուսիայի հարվածների տակ, և վախճանվեց նացիստական Գերմանիայից կրած պարտության արդյունքում:

4. Չորրորդ Հանրապետությունը (1946-1959) ստեղծվեց, երբ Ֆրանսիան ազատագրվեց գերմանական օկուպացիայից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: