17:30 , 19 սեպտեմբեր, 2025
Շարունակելով արդարացնել Արարատի սիմվոլի դեմ իրագործվող ոտնձգությունները՝ «Լամա Ռուբոն» հարցազրույցներից մեկում հայտարարել է. «…և ես կարծում եմ, որ սա վկայում է նրա մասին, որ մեր մոդելը՝ հայրենասիրության, այո՛, հիմնված է եղել սենտիմենտների վրա, և ոչ պետականապաշտության: Մենք էլ հիմա սենտիմենտները փոխարինում ենք պետականապաշտությամբ»: Նա այս մասին ասել է՝ արձագանքելով առկա հակազդեցությանը:
Փաստորեն՝ ազգային սիմվոլներն ու դրանցից բխող գաղափարները պետականաքանդության սիմվոլ հանդիսացող ՔՊ-ի «ճուտ» Ռուբինյան Ռուբոյի համար ընդամենը սենտիմենտ են՝ հայկական սենտիմենտ: Արարատը հայկական սենտիմենտ կարող է մեկ էլ համարել թերևս թուրք Քըլըչը: Նրանի՞ց է Ռուբոն այս ամենը «պլեճ արել»:
Հայրենասիրությունը ներկայացնելը որպես զգացմունքային, այլ ոչ թե արժեքային և ռազմավարական համակարգ, պետք է համարել բացահայտ փորձ՝ այն դուրս բերելու պետական քաղաքականության առաջնային դաշտից։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունը չի կարելի դիտարկվել մեկուսացված. այն տեղավորվում է միևնույն քաղաքական և գաղափարական շղթայի մեջ՝ շղթա, որտեղ ազգային խորհրդանիշների վերաիմաստավորումը ծառայում է թուրքական օրակարգին:
Այսպիսով՝ «Լամա Ռուբոյի» հայտարարությունը և ՔՊ-ական իշխանության վարքագիծը ցույց են տալիս, որ գործ ունենք ոչ թե գաղափարական անփութության կամ պարզ տգիտության, այլ համակարգված քաղաքական գծի հետ, որ նպատակ ունի՝ վերաձևելու ազգային ինքնության հիմքերը՝ հանուն թուրքական օրակարգի, նույնիսկ եթե դա բերում է հասարակական պառակտման և ազգային խորհրդանիշների արժեզրկման։