16:52 , 19 սեպտեմբեր, 2025Hraparak.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
«Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք: Կլսվի աշխարհի վերջը, բայց մենք այստեղ կլինենք»,-հայտարարել է Էրդողանը:
Բացի այդ վերջինս Թուրքիան որակել է պետություն, որը նոր դուրս չի եկել պատմության բեմահարթակ և ընդգծել, որ «ոչ ոք իրենց պատմության դաս տալ չի կարող»: