22:49 , 18 սեպտեմբեր, 2025
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն և Անդորրայի Իշխանապետություն:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով սեպտեմբերի 22-25-ը կգործուղվի Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն), սեպտեմբերի 25-27-ը՝ Անդորրա Լա Վելլա (Անդորրայի Իշխանապետություն), իսկ սեպտեմբերի 27-28-ը՝ Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն):
Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան–Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը: