Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»


21:17 , 18 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կրկին Հայաստանը Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»։

«Ուղղակի պատկերացրեք, օրինակ, որ մենք կարգավորեցինք Աբերբայջանի և Ալբանիայի իրավիճակը։ Դա տարիներ էր տևել: Այն երբեք չէր կարող կարգավորվել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ հենց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ուղղել է իր վրիպումները՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Թրամփը մի քանի անգամ Հայաստանն Ալբանիա է անվանել։

«Յուրաքանչյուր ոք, երկրի ցանկացած ղեկավար ուղղում է իր վրիպումնները, և ԱՄՆ նախագահն արդեն դա արել է «X»-ում իր գրառումով»,- ասել է Փաշինյանը։