18:09 , 18 սեպտեմբեր, 2025
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի սեպտեմբերի 16-ին հրապարակած «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զ
բաղեցրել է 59-րդ հորիզոնականը։
2024 թվականի համեմատ գրանցվել է առաջընթաց՝ 4 դիրքով։
Այս առաջընթացը վկայում է Հայաստանի աճող դերի մասին համաշխարհային ինովացիոն միջավայրում և արտացոլում է կառավարության, մասնավորհատվածի և ակադեմիական շրջանակների համատեղ ջանքերը։
Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 36 երկրների շարքում 11-րդն է:
Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Բիզնեսի զարգացվածություն», «Ենթակառուցվածքներ» և «Ինստիտուտներ» հենասյուներում։