17:33 , 18 սեպտեմբեր, 2025
Նկատառմանը, որ ԱԽՔ Գրիգորյան Արմենի ֆեյսբուքյան էջի հետնանկարում Արցախի տեսարանն է ու հարցին՝ ԱԽՔ-ը պե՞տք է հեռացնի այդ լուսանկարը, եթե հանկարծ պարզվի, որ այն նյարդայնացնում է Ադրբեջանին, պարբերաբար ասուլիսներ տալու նոր սովորություն ձեռք բերած Նիկոլը հայտարարել է, թե մենք սուբյեկտության զգացողություն չունենք ու հավելել՝ խոսքը ՄԱԿ-ի կանոնադրության կատարման մասին է, որտեղ ասվում է, որ երկրները միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչելու ու հարգելու հիման վրա պետք է կառուցեն հարաբեություններ:
Իսկ հետաքրքիր է՝ Ադրբեջանում ի՞նչ են կարծում, ՄԱԿ-ի կանոնադրությունը բանի տեղ դնող այնտեղ կա՞: Օրինակ, երբ տարբեր ադրբեջանական քարտեզներում Սյունիքի մարզն ամբողջութամբ կամ կիսով չափ որպես Ադրբեջան է պատկերվում, դա ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանաում է: Կամ երբ Իլհամը Երևանն Իրևան է հռչակում, Սյունիքը՝ Արևմտյան Զանգեզուր, Սևանը՝ Գյոյչա, Վարդենիսը՝ Բասարգեչար և այլն, ՄԱԿ-ի մասին բա ինչո՞ւ չեն հիշում: Կամ ո՞ւր էր ՄԱԿ-ը, երբ արցախցիներին սովամահ էր Բաքուն անում, իսկ հետո ենթարկեց էթնիկ զտման՝ ստանալով Նիկոլի աջակցությունը: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ նույն Մերձավոր Արևելքում բոլորի աչքի առաջ հայտնի իրադարձություններն են տեղի ունենում: Ի՞նչ ՄԱԿ, ՄԱԿ-ն այլևս անցյալ է, իսկ եթե Նիկոլը դա չի հասկանում, ուրեմն կատարյալ տխմար է:
Նիկոլն իր գործն է անում՝ «Արևմտյան Ադրբեջան» է կերտում, իսկ դրա սիմվոլը չի կարող լինել ո՛չ Արարատը, ո՛չ էլ Արցախը. սիմվոլը Նիկոլն է, որ մտադիր է հավերժանալ իր պաշտոնում: