Հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը. Արսեն Թորոսյանն ու Համբարձում Մաթևոսյանը երդվեցին


17:29 , 16 սեպտեմբեր, 2025
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի երդման արարողությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են նախարարներին, մաղթել արդյունավետ աշխատանք: