11:12 , 15 սեպտեմբեր, 2025Armenpress.am-ը գրում է․
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը սեպտեմբերի 17-18-ը կայցելի Չինաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարություն է տարածել Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։
Չո Հյունը սեպտեմբերի 17-ին հանդիպում կունենա Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ և կքննարկի տարբեր ծրագրեր, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ հոկտեմբերին կայանալիք այցը Հարավային Կորեա։
Ծինփինը հրավիրված է՝ հոկտեմբերի 31-ին մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի գագաթնաժողովին։