Զարուհի Փոստանջյանի մասին ամեն ինչ կարելի է գրել ու ասել, սկայն պետք չէ գործածել «թուրք» բառը


17:13 , 2 հոկտեմբեր, 2013

ԽՆԴՐԱՆՔ։Զարուհի Փոստանջյանի մասին ամեն ինչ կարելի է գրել ու ասել։Միայն հանրապետական պատգամավորներին թախանձագին խնդրանք ունեմ. համեմատության համար մի գործածեք «թուրք» բառը։ Նախ՝ դա այլատյացություն է։ Եվ... 2010 թվականին այդ թուրքերի հետ (Բուրսայում, Երեւանում) բավականին ջերմ ֆուտբոլ էիք դիտում։Թուրքը բացասականին համարժեքը չէ։Կարելի է օգտագործել «Զառան ֆուտբոլային դիվանագիտություն է» ձեւակերպումը։Իսկ Փոստանջյանը վաղուց պետք է մոռացված լիներ մեր քաղաքական հրապարակում։ Բայց դե, Րաֆֆին նրան է նախընտրում։