Հակոբ Արշակյանը շարքային ուսապարկ չէ․ «Հրապարակ»


09:52 , 13 սեպտեմբեր, 2025
ՔՊ-ում ակտիվ քննարկում են՝ ինչու, այնուամենայնիվ, ամենակարկառուն ՔՊ-ականներից մեկը՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, կուսակցության ղեկավար մարմնում` ՔՊ վարչությունում ընդգրկվելու հավակնություններ չդրսեւորեց, վարչության անդամի թեկնածություն չառաջադրեց։

Նրա մտերիմների կարծիքով, Արշակյանը շարքային ուսապարկերից տարբերվում է նրանով, որ միշտ ունեցել է սեփական կարծիքը. եթե անգամ չի արտահայտել, միեւնույն է՝ չի համաձայնել, չի գովերգել շեֆին եւ չի կրկնել նրա՝ իրեն դուր չեկած տեսակետները:

Դրա համար էլ նախընտրել է չմտնել վարչություն, որտեղ Նիկոլ Փաշինյանի զինվորներն են, նրա յուրաքանչյուր անհեթեթությունը րոպե առաջ կրկնողներն ու նրա հրահանգով կամրջից նետվելու պատրաստ անձինք։

Արշակյանին հարցրինք իր չառաջադրվելու պատճառների մասին, կարճ-կոնկրետ պատասխանեց․ «Ցանկություն չունեի»: Թե ինչու չուներ` չասաց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/22341625570658855672e3f35f4d359f

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»