Արցախի պողոտայում բախվել են «Mercedes G» և Վազ «21-06» մակնիշի մեքենաները․ «Mercedes G»-ն կիսակողաշրջված բախվել է ծառին
22:50 , 11 սեպտեմբեր, 2025
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արցախի պողոտայում թիվ 32 հասցեի մոտ բախվել են «Mercedes G» և Վազ «21-06» մակնիշի մեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջված վիճակում բախվել է ծառին։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառներից մեկը եղել է այն որ «յաշիկի» վարորդի նկատմամբ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել է։