Նռանյանն ընտրվել է ՀԾԿՀ անդամ


19:51 , 11 սեպտեմբեր, 2025
Ազգային ժողովը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրել է Արա Նռանյանին։
Հիշեցնենք, որ Արա Նռանյանը 2021թ. զբաղեցնում է ՀԾԿՀ անդամի պաշտոնը։ ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես  համաձայնեցված մեկ միասնական թեկնածու: