Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպшնվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան


19:29 , 9 սեպտեմբեր, 2025

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության ևս երեք անդամ սպանվել են Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացրել է Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրները հաստատել են Խալիլ ալ-Հայայիի, Զահեր Ջաբարինի, Խալեդ Մաշալի և Նիզար Աուդալլահի մահը։

Israel Hayom թերթի տվյալներով՝ Դոհային հարվածելուց առաջ Իսրայելն այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին և Կատարին։

Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։