15:12 , 9 սեպտեմբեր, 2025Hraparak.am-ը գրում է․
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում շարունակվում են հանդիպումները։ Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկրորդ տուրի իր խաղը՝ Երևանում ընդունելով Իռլանդիայի հավաքականին։
Այս հանդիպումը կարևոր նշանակություն ունի մեր ընտրանու համար, քանի որ ընտրական փուլում յուրաքանչյուր միավոր վճռորոշ է մրցաշարային դիրքերի համար։
Այս հանդիպման տոմսերը, ինչպես հայտնի է, նույնպես սպառված են: Սակայն , ինչպես Պորտուգալիայի հետ խաղի դեպքում, այս անգամ ևս տոմսերը սև շուկայում ակտիվորեն վաճառվում են: Տոմսերի վերավաճառքի ամենաակտիվ հաթակում՝ Viagogo-ում, տոմսերն արժեն 28 հազար, 35 հազար, 40 հազար դրամ:
Սոցցանցերում գներն անհամեմատ ավելի հարմար են, օգտատերերից ոմանք, օրինակ, երկու տոմսի համար պահանջում են 30 հազար դրամ: Այս տոմսերը սակայն հարավային ու հյուսիսային տրիբունաների տոմսեր են, որոնք , հայտնի է , ամենաէժանն են, այն կարելի էր ֆեդերացիայի կայքից գնել հազարից երեք հազար դրամով: