Միայն Բորիկին մեղադրելը դժվար է. նա այս խաղում ընդամենը մի շարքային կվադրոբեր է
13:14 , 9 սեպտեմբեր, 2025
Մուրազի Բորիկը շարունակում է հոլովել ՀՀԿ-ից հեռացած Աշոտ Անդրեասյանի թեման՝ ինչ-որ կասկածելի տելեգրամյան ալիքների տարածած ինֆորմացիան «հալած յուղի տեղ» ներկայացնելով: Բորիկը փորձել է մանիպուլացնել ու ՀՀԿ-ում ընթացող ներկուսակցական առողջ պրոցեսները ներկայացնել որպես «կվադրոբերների» ապստամբություն:
Բորիկն իրեն շրջապատող աշխարհը սեփական արշինով է ակնհայտորեն չափում. նրա համար կան միայն կվադրոբերներ ու դրանց տերեր, ինչը բնական է. մի մարդ, որը կամավոր հիմունքներով դարձել է «վոինի» կվադրոբերն ու այդ ճանապարհով է հոգում սեփական նյութական խնդիրները, չի կարող աշխարհին օբյեկտիվ՝ այլ աչքով նայել: Ավելին՝ Բորիկի համար տարօրինակ է, երբ որևիցե մեկը որոշում է կայացնում լքել այս կամ այն կուսակցությունը, քանի որ ինքը, օրինակ, նման բան երբեք չէր անի, կամովին մի շարք առավելություններից չէր հրաժարվի՝ անկախ նրանից, թե որպես կվադրոբեր ինչպես ու որքան կօգտագործվեր իր տերերի կողմից: Օրինակ՝ հենց հիմա «վոինը» Բորիկի հերն անիծում է, բայց Բորիկը նրանից յան չի տալիս՝ իսկական կվադրոբերի նման շարունակելով հոտոտել իրեն կերակրողի տռզված գրպաններն ու ձեռքերը լիզել:
Մյուս կողմից՝ այս ամենում մեղադրել միայն Բորիկին, դժվար է. նա այս խաղում ընդամենը լրիվ շարքային կվադրոբեր է, որին անբարոյականության այս շքերում «վոինը» ամենասև աշխատանքն է տվել՝ պլանավորելով հետագայում շարքից հանել: