ՔՊ-ում մշակույթի է վերածվել կանանց հաշվին ինքնահաստատվելու փորձերի, այլանդակ բառապաշարի և գերդոզավորված ինքնահավանության երևույթը․ Տիգրան Աբրահամյան


19:57 , 8 սեպտեմբեր, 2025
Հայաստանում և Հայաստանից դուրս ՔՊ-ն շատ երևույթների հետ է ասոցացվում` իր երկրի շահերը սակարկման դնելու, հանձնելու, չդիմադրելու, նահանջելու: Երկար շարունակելի ցանկ:
Բայց մի երևույթ էլ կա, որ ՔՊ-ում մշակույթի է վերածվել` կանանց հաշվին ինքնահաստատվելու փորձերի, այլանդակ բառապաշարի և գերդոզավորված ինքնահավանության:
Արդեն պարզ է` ինչպես Փաշինյանը վարվում է իր կոնկրետ կուսակիցների նկատմամբ, նրանք էլ մաղձը թափում/տարածում են այլոց, իսկ ավելի կոնկրետ` հատկապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կանանց նկատմամբ:
Ովքեր ՔՊ-ում կամ դրանից դուրս այս ամենը նորմալ են դիտում, դա ուղիղ խոսում է իրենց հոգեվիճակի, տեսակի, էության և մեծ հաշվով` քաղաքական վախճանի մասին: