Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ


19:12 , 8 սեպտեմբեր, 2025
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը, նշելով, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը։
Դատարանը նաև մերժել է Գլխավոր դատախազության բողոքը փողերի լվացման հիմնավոր կասկածը հաստատելու հետ կապված։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված է հրապարակել Սամվել Կարապետյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքի որոշումը գրավոր ընթացակարգով:
Նշենք, որ գործարարը հունիսի 18-ից կալանավորված է։