Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել. The Moscow Times


20:25 , 8 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել և նա շատ լուրջ առողջական խնդիրներ ունի: Այս մասին գրում է The Moscow Times-ը՝ հղում անելով մեդիայում Սիմոնյանին մոտ կանգնած աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ որոշվում է Russia Today-ում նրա աշխատանքը շարունակելու հարցը և դիտարկվում է նրա հեռանալու տարբերակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ծանր հիվանդության և առաջիկա վիրահատության մասին: