16:54 , 8 սեպտեմբեր, 2025
Սննդային թունավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են Առողձապահության նախարարությունից:
Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մարզային բժշկական կենտրոնում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Այսօր՝ սեպտեմբերի 08-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: