Հայ-պորտուգալական ֆուտբոլի զարգացման հուշագիր է ստորագրվել


18:22 , 6 սեպտեմբեր, 2025
Պորտուգալիան Հայաստան է բերում պորտուգալական ֆուտբոլի գաղտնիքները, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 
Նշվում է, որ Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահներ Արմեն Մելիքբեկյանն ու Պեդրո Պրոենսան ստորագրել են հայ-պորտուգալական ֆուտբոլի զարգացման հուշագիր: