ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը, որոնք պետք է տրամադրվեին մանկատներին ու Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին, բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում
14:49 , 5 սեպտեմբեր, 2025
«Հետքը» զանգահարել է մանկատներ՝ պարզելու, թե արդյոք Football Federation of Armenia-ն տրամադրել է նրանց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսեր, ինչպես ֆեդերացիայից մեզ տեղեկացրել էին։ Պարզվեց, որ ոչ։ Նույն հարցով դիմեցինք նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին, պատասխանը կրկին բացասական էր։
Ինչպե՞ս է ստացվել, որ ֆեդերացիայի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են 100-ապատիկ ավելի բարձր գնով։ Այս հարցն ուղղել ենք Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Սակայն Ֆեդերացիայից այս հարցին այդպես էլ չեն պատասխանել։