Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում․ հայտնաբերվել են խախտումներ


20:32 , 4 սեպտեմբեր, 2025

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 13  արձանագրություններ: