Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գործարկվելու է էլեկտրական շչակ


13:52 , 3 սեպտեմբեր, 2025
Սեպտեմբերի 4-ին Երևանի «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ընթացքում ժամը 15:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ 

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։